Երբ բուհ ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզ. քաղաքապետարանի արձագանքը՝ ծնողների բողոքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանում ներկայում նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12.000-ը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով կառույցը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն: Երեխաների վերընդունելության կազմակերպման կարգի մասին ներկայացված է այստեղ:

Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության մասին կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումներիհամաձայն՝ 2020-2021 ուսումնական տարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելություն չի կազմակերպվել:

Միաժամանակ,սահմանափակված է խմբերում ընդգրկված երեխաների թիվը: Հիշեցնենք՝ քաղաքապետարանի շենքի դիմաց երեկ մի խումբ ծնողներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ մանկապարտեզներում ընդունելությունը վերսկսելու ժամկետների հարցում հստակություն պահանջելով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետոԵրևանում նախադպրոցական հաստատությունների մի շարք շինություններ վաճառվեցին, սեփականաշնորհվեցին, դարձան բնակելի կառույցներ:

Եկավ մի շրջան, երբ Հայաստանում նվազեց նախադպրոցական տարիքի երեխաների թիվը: Իսկ երբ Երևանում պետական մանկապարտեզները դարձան անվճար, դրան զուգահեռ՝ ծնելիության թիվն էլ աճեց, մանկապարտեզների թիվը սկսեց չբավականացնել երևանցի երեխաներին:

Կրթության փորձագետը կարծում է՝ ծնողների պահանջն արդարացված է, քանի որ երեխաներն այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնել: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի:

Բացի այդ, քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ և, համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց,ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան