Այս օրենքը քաղաքացուն ոչինչ չի տալիս, միայն ԿԲ-ի շահերն է սպասարկում․ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
05.02.2021 | 11:07ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքը քաղաքացուն ոչինչ չի տալիս, միայն ԿԲ-ի շահերն է սպասարկում:
«Որպես սպառող՝ ես մտածում եմ՝ ինչ է տալիս ինձ այս օրենքը. ոչինչ չի տալիս: Եթե Կենտրոնական բանկին ենք լծակներ տալիս, ապա պատգամավորների խնդիրը չէ սպասարկելԿԲ շահերը»,- նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ տուգանքները կբերեն վարկերի թանկացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: