Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ բացահայտվել է հերթական ապօրինի խաղատունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 ու 25000 դրամին համարժեք խաղաքարեր։ Բացի այդ, վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5 տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ։ ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկությամբ  հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։