Քաղաքացիները ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» ինքնաձիգներ և այլ հրազեններ են կամավոր հանձնել

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։ Քաղաքացու նշած վայրում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հիշյալ զենք-զինամթերքը։

Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ ահազանգով մեկնած Ապարանի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու թողած գործարանային համարով ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Սևանի ոստիկանների և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի և Վարդենիսի բաժիններում։ Մարզի բնակիչները Գավառի բաժնում հանձնել են տարբեր տեսակի ատրճանակներ, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Գործարանային համարով «ՏՕԶ» մոդելի ակոսափող հրացանն էլ Վարդենիսի բաժին էր բերել Մեծ Մասրիկ գյուղում բնակվող 30-ամյա մի տղամարդ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ջերմուկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակում 30 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կար։ Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Աբովյան քաղաքում բնակվող երկու տղամարդ կամավոր հանձնել են գործարանային համարով ատրճանակներ, հրացաններ, նռնակ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ բարեկամի «Կարաբին» տեսակի հրազենը, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են: