Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները. ՄԻՊ

Լուրեր

12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
Բոլորը

Այս նոր արտահերթ զեկույցն այն մասին է, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։

Հարցն այն է, որ ներկայում ազատությունից զրկված բուժում ստացող կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձի հիվանդասենյակում մշտական հիմունքով ներկա է պահակետի քրեակատարողական մեկ ծառայող, ով հիվանդասենյակը կա՛մ առհասարակ չի լքում, կա՛մ յուրաքանչյուր դեպքում այն լքում է բուժում ստացողի խնդրանքով կամ պահանջով: Այս սխալ կանխավարկածի հիմքում էլ անորոշ, պրակտիկայում անձի իրավունքների տեսանկյունից իրավական լուծումներ են:

Իրականում, պետք է գործի հետևյալ կանխավարկածը. քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է բացառվի: Դա կարող է հնարավոր լինել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անվտանգության նկատառումով բժիշկը կամ բուժանձնակազմի այլ ներկայացուցիչն է խնդրում ապահովել քրեակատարողական ծառայողի ներկայություն:

Ուստի, կալանավորված անձի հիվանդասենյակում պահակետի ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նրան ցուցաբերվող խնամքի, նրա արժանապատվության, մասնավորության ու անգամ նրան խնամողների արժանապատվության ու մասնավորության տեսանկյունից: Այսինքն՝ այս իրավիճակում առաջ են գալիս իրավունքի խախտման հարցեր, որոնք պետք է դիտարկվեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թե՛ 3-րդ, թե՛ 8-րդ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների տեսանկյունից:

Հետևաբար, քաղաքացիական բժշկական հաստատությունում ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խաթարում է նրա նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների էությունը: Դա չի արտահայտում արդարացի հավասարակշռությունը հանրային ու մասնավոր շահերի միջև և հանգեցնում է մարդու իրավունքների նկատմամբ պետության անհամաչափ միջամտության:

Նման եզրահանգման համար հիմք են ծառայել հարցի առնչությամբ Պաշտպանին հասեցագրած բողոքների, կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման, օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրությունն ու վերլուծությունը։

Մասնավորապես, Պաշտպանի անմիջական դիտարկման արդյունքում արձանագրած մի շարք դեպքերում պահակետի ծառայողն իր ծառայությունն իրականացրել է բժշկական հաստատության հիվանդասենյակի ներսում՝ անմիջականորեն դռան և սանհանգույցի մոտ, որտեղ նրա նստելու համար տեղադրված է եղել մեկ աթոռ: Ծառայողի աթոռը հիվանդասենյակի մյուս հատվածից առանձնացված է եղել շերտավարագույրով, որն ունեցել է նաև թափանցելիության որոշակի աստիճան, տեղադրված է եղել հատակին և չի հասել առաստաղին: Զեկույցում այս հարցը քննարկվում է նաև անվտանգության ու, մասնավորապես, քրեակատարողական ծառայողի ներկայության տեսանկյունից, օրինակ, միջանցքում՝ հիվանդասենյակի անմիջական հարևանությամբ:

Պահակետի ծառայողների շուրջօրյա ներկայության պայմաններում ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունենում առողջական խնդիրների վերաբերյալ անկաշկանդ զրուցել թե՛ բժշկական անձնակազմի, թե՛ իրեն խնամողների հետ. առողջական վիճակի մասին իրազեկվում են նաև երրորդ անձինք: Դրանից կաշկանդվում է նաև բժշկական անձնակազմը: Բացի այդ, հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ ազատությունից զրկված անձի անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերը, խնամքն իրականացնողի հետ խոսակցությունները հասու են դառնում պահակետի ծառայողին, ինչն ուղղակիորեն հանգեցնում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության:

Այս ամենը հաշվի առելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման և բժշկական սպասարկման ու, առհասարակ, բուժօգնության հետ կապված հարցերն առաջնահերթ պետք է դիտարկել վատ վերաբերմունքի բացառման և առանձին իրավիճակներում՝ անձի մասնավորության (privacy) երաշխավորման տեսանկյունից, ինչպես նաև ընդունված է միջազգային իրավաբանության մեջ:

Բժշկական օգնության և սպասարկման մակարդակն ազատությունից զրկված անձի համար չի կարող պակաս լինել, քան բժշկական օգնության ու սպասարկման այն մակարդակը, ինչ առկա է երկրի ընդհանուր բնակչության, այսինքն՝ ազատությունից չզրկված անձանց համար:

Հենց այդ նպատակի համար էլ նշված փաստաթղթերը սահմանում են, որ հարկ եղած դեպքում, երբ քրեակատարողական համակարգը չի կարող բավարարել պահանջվող չափանիշները, բժշկական օգնությունն ու սպասարկումը պետք է տրամադրվեն քաղաքացիական, այդ թվում՝ հատուկ մասնագիտացում ունեցող քաղաքացիական բժշկական հաստատությունում՝ անհրաժեշտ բոլոր պայմանների պատշաճ ապահովմամբ: Այս կանոնները խտրականություն չեն ճանաչում:

Ամենից սկզբում անհրաժեշտ է արձանագրել, որ, առհասարակ, ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման, պատշաճ բժշկական օգնության և սպասարկման միջազգային պահանջները ենթադրում են քրեակատարողական ծառայողի ֆիզիկական ներկայության հնարավորություն միայն այն բացառիկ դեպքերում, երբ այդ մասին նրան խնդրում է բժիշկը ու այն էլ՝ անվտանգության նկատառումից ելնելով:

Այս մոտեցումը բխում է այն հիմնարար սկզբունքից, որ ազատությունից զրկված անձի իրավունքների երաշխավորման աստիճանը բժշկական հաստատությունում չի կարող ավելի պակաս լինել, քան քրեակատարողական հիմնարկում. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում անձի խցում նույն սկզբունքով մշտապես ֆիզիկապես առկա չէ քրեակատարողական ծառայող:
Ուստի, անհրաժեշտ է մինչև իրավական փոփոխությունները, փոխել պրակտիկան այս արտահերթ զեկույցում շարադրված խնդիրների հաշվառմամբ՝ ձևական մոտեցումներից զերծ, առավել իրավունքահեն շեշտադրմամբ բարելավվելու նպատակով: