Արցախում սոցիալական ու հումանիտար խնդիր չկա․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.02.2021 | 12:04ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթի, վստահեցրեց. «Հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Այսօր Արցախում բնակվում է 100 հազարից ավելի մարդ»:
Նրա խոսքով` Արցախում ամբողջովին վերականգնվել են էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, գրեթե ամբողջովին կապը:
Մանրամասները՝ տեսանյութում: