«Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին». Խաչատուրովը՝ դատավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, դիմելով դատավորին, նշեց. «Հարգելի՛ դատարան, ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը ձեզանից ավելի շատ ենթարկվող է։ Մենք ռիսկի ենք գնում ձեզանից ինքնաբացարկ պահանջելով:

Ես ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ՝ երբ դուք կհեռանաք խորհդակցական սենյակ, եթե այնտեղ կա հայելի, ավելի լավ, եթե չկա, կարգադրեք, որ ապահովեն, հանեք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու հիշեք Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքերը. «Ես կատարել եմ հանցագործություն, ինչպե՞ս ես կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին»»:

Խաչատուրովն ընդգծեց, որ եթե Աննա Դանիբեկյանը հեռանա այս գործի վարույթից, և դատախազությունը  խստորեն նեղանա դատավորից, այդ դեպքում խոստանում է, որ կխնդրի իր փաստաբանին լինել նրա պաշտպանը։ «Դուք գեղեցիկ, երիտասարդ կին եք, մի քիչ մտածեք ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,- նշեց Խաչատուրովը: