«Ուզում էր Արցախում ծառայել»․ Սիփան Սողոմոնյանի 19-ամյակը ծնողները Եռաբլուրում են նշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

19-ամյա զոհված զինծառայող Սիփան Սողոմոնյանի ընտանիքի անդամներն են։ Մայրը արցունքն աչքերին ասում է՝ եկել է որդու տուն՝ Եռաբլուր։

Այստեղ հաղթանակած տղաների շիրիմներն են, ամեն օր դրանց թիվն աճում է։ Ձախից երրորդ շարքում Սիփանի շիրիմն է։ Նրա 19-ամյակը նոյեմբերին է լրացել։ Ծնողները Եռաբլուրում՝ սառը շիրիմների կողքին են շնորհավորել որդու տարեդարձը։ Սիփանի կյանքն ու երազանքներն ընդհատեց Արցախյան երկրորդ պատերազմը․ 9 ամսվա ժամկետային զինծառայողը զոհվեց Թալիշի տարածքում, հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

Հայրը հիշում է՝ որդին մեծ սիրով էր բանակ զորակոչվել։ Ուզում էր հենց Արցախում ծառայել, այդպես էլ եղել է։ 9 ամսվա ծառայության ընթացքում որդուց ոչ մի անգամ դժգոհություն չեն լսել։ Սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, ընտանիքը որդու սիրելի ուտելիքներով կապոց էր պատրաստել, որ ուղարկի։ Պատերազմը սկսվեց, կապոցը տեղ չհասավ։

Սիփանի պապն էլ թոռան կատակներն է հիշում, բայց պատմել չի հասցնում՝ արցունքները խոսքերից առաջ են ընկնում։

Սիփան Սողոմոնյանը զոհվել է պատերազմի հենց սկզբում՝ սեպտեմբերի 28-ին։

Մայրը որդուն նկարագրելիս ասում է՝ «Տարիքը 18 էր, բայց մտածելակերպով մեծ էր՝ զուսպ, շրջապատի նկատմամբ հոգատար»։ Հերոսի մայր լինելը պարտավորեցնող է, ասում է տիկին Կարինեն, որդին չէր սիրում, երբ ինքը արտասվում էր, պետք է ամուր մնա։

Որդու հետ խոսելու համար ծնողներն ամեն օր են Եռաբլուր գալիս։ Հայրը խոստովանում է՝ լինում են օրեր, երբ օրվա մեջ մի քանի անգամ են քայլերն այստեղ բերում։ Մի հարցում հանգիստ է՝ որդին այստեղ միայնակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան