Կոռուպցիոն բնույթի ապօրինություններ Շատվան գյուղի դպրոցում․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։ Նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դպրոցի տնօրենը երեք կանանց հրամանագրել է որպես գրադարանավար, պահակ ու հավաքարար, իսկ երկու տղամարդու՝ դասարաններում տեղադրված վառարանները վառող, որոնք 2004-ից 2020 թվականներին տարբեր ժամանակահատվածներում  աշխատանքի չեն ներկայացել։

Աշխատանքային տեղեկագրերում  ներառվել են կեղծ տեղեկություններ և նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, վատնման եղանակով հափշտակվել է 3 միլիոն 130 հազար դրամից ավելի գումար։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։