Շուշիի հետ կապված ինձ համար շատ բաներ անհասկանալի են, ամսի 6-ին այնտեղ էի. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ինձ համար շատ բաներ անհասկանալի են, անկեղծ եմ ասում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, դրանից հետո՝ նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին իրավիճակը տրամագծորեն մի քանի անգամ կտրուկ փոխվել է Շուշիում՝ ըստ Պաշտպանության նախարարության տեղեկությունների:

Ես 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից և Պաշտպանության բանակից»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ սխալ տեղեկություններ են ունեցել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հնարավոր է, պատերազմ է, չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ, որտեղ տեղեկատվության խզվածք չի առաջանում, հիմա ուսումնասիրել է պետք: Բոլորս ուզում ենք գտնել ճշմարտությունը, ես՝ ինքս, չգիտեմ, պատերազմից անցել է 3-4 ամիս, ամեն օր ուսումնասիրում եմ պատերազմը՝ դրվագ առ դրվագ, բայց բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում, շատ մարտական դրվագներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում: