Բախում ոստիկանների ու հանրահավաքի մասնակիցների միջև․ նրանք փորձում են մտնել կառավարության շենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել: Ոստիկանության աշխատակիցները փորձեցին հանդարտեցնել իրավիճակը: