«Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են». նախարար

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ԵՊՀ ռեկտորատի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի  սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության ծրագրով փոխհատուցվում է միայն 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձավճարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հարց է ուղղել նախարարին, թե արդյոք աջակցության ծրագրից օգտվելու են այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն ուսանողները, որոնք զորացրվելու են հետագա երկու տարիներին, երբ վերը նշված կիսամյակն արդեն անցած կլինի, իսկ վարձավճարի հատուցումը` ժամանակավրեպ: Բացի դրանից՝ կա մտահոգություն, որ պատերազմական գործողությունների որոշ մասնակիցներ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ չունենալու պատճառով  կարող են զրկվել աջակցությունից:

Նախարար Վ. Դումանյանի պարզաբանմամբ` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր ուսանողները, եթե նրանք մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են:

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել է բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում կունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա նա միանշանակ Կառավարության աջակցության ծրագրից կօգտվի: Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են: Եթե ուսանողը մինչև զորակոչվելն արդեն վճարել է 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձը, ապա Կառավարության փոխհատուցումը կհամարվի գերավճար և կփոխանցվի որպես հաջորդ կիսամյակի վարձավճար: Նույնիսկ, եթե ուսանողի կրթությունն արդեն ավարտվել է, և նա արդեն վճարել է, առաջին կիսամյակի  վարձավճարը կվերադարձվի նրան: Իհարկե, սա նվազագույնն է, որ պետությունը կարող է անել նրանց համար»,- նշել է Վ. Դումանյանը և հավելել, որ  աջակցության ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գումարը կտրվի պետական բյուջեի միջոցներից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են լինել աջակցության ծրագրի շահառու, ապա այս դեպքում կա հստակ մոտեցում. պետք է լինի հիմք, այսինքն` գրառում, որ տվյալ անձը մասնակցել է մարտական գործողություններին: