Արցախի նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին

Լուրեր

27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
27.04.2024 | 15:55
Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը․ մարզում համաժողով է անցկացվել
27.04.2024 | 15:49
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
27.04.2024 | 15:35
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո Իջևանի ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ
27.04.2024 | 15:30
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
27.04.2024 | 15:07
Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում․ քաղաքապետարան
27.04.2024 | 14:46
Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր
27.04.2024 | 14:23
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
27.04.2024 | 14:05
Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։

«Սիրելի՛ հրամանատար

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը և գրառմանը կցել Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչանն արժանացնելու իր հոկտեմբերի 2-ի գրառումը.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»։