Կոռուպցիան ՀՀ-ի և ՌԴ-ի մեջ է տեղի ունեցել․ «Պատրոն Դավոն» ԱՄՆ-ի հետ չէր կարող կոռուպցիոն գործարք անել․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Պատերազմում պարտությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտը բավականին աղմկոտ էր, փողոցներում ցույցեր ու հանրահավաքներ էին՝ վարչապետի հրաժարականի պահանջով: 2021-ին, կարծես, որոշակի վակուում է՝ քաղաքական դաշտը կարծես թե ասելիք չունի, խնդիրների լուծման համար տրամաբանված լուծումներ չեն առաջարկվում։ Դուք ինչպե՞ս եք տեսնում առկա վիճակը։ Քաղաքական դաշտի անելիքը ո՞րն է լինելու:

-Նախ՝ ասեմ, որ մինչև պատերազմը պետության զարգացման ծրագրերի մասին այն, ինչ ներկայացնում էր իշխանությունը, դա էլ բավարար չէր մեր տեղը, դիրքը տեսնելու առումով: Ինչ ծրագրով ենք ուզում շարժվել, ինչ ենք ուզում ունենալ տնտեսության մեջ, Արցախի պաշտպանության առումով, աշխարհի, մեր հարևան երկրների հետ փոխհարաբերությունների առումով․․․ պատերազմից հետո առավել ևս պատասխաններ չունեն այս հարցերը: Ծրագիր ունենալն ամենակարևոր բանն է, մարդիկ ուզում են իմանալ, թե այն երկիրը, որտեղ ապրում են, ի՞նչ ծրագրեր ունի: Քաղաքացին ուզում է տեսնել երկրի ապագան, և քաղաքական կուսակցությունների թիվ մեկ խնդիրն է՝ ցուցադրել, թե ինչպես են տեսնում մեր երկրի ապագան: Ես տեսնում եմ, որ գերկարևոր են աշխատատեղերի, արտադրության, արդյունաբերության խնդիրները: Ես չեմ համարում, որ մեր երկիրը տուրիզմի և սպասարկման ոլորտներով կարող է զարգանալ: Իսկ պատերազմից հետո խնդիրներն ավելի կարևոր են դառնում, որովհետև ես տեսնում եմ դիրքերում մեր դիրքապահների ունեցած հնարավորությունները, ինժեներական կառույցները և այլն։ Հասկանալի է, որ մեր երկիրը տնտեսական խնդիրներ ունի, փողի խնդիր պիտի լուծենք առաջին հերթին, բայց կան նաև քաղաքական խնդիրներ: Պատերազմից հետո բոլորն ընդունում են, որ վստահության ճգնաժամ կա, վստահության պակաս կա իշխանության հանդեպ, և այդ խնդիրը լուծել է պետք: Վստահության պակասի խնդիրը լուծելու համար ընդդիմադիր ուժեր միավորվեցին, ձևավորվեց «17-ի» կառույցը, որը քաղաքականությունից վարչապետի հեռանալու և ՔՊ-ի գործունեությունն արգելափակելու պահանջ դրեց, նույնիսկ հաշվեհարդարի կոչեր եղան, առաջին օրերին հաշվեհարդար էլ տեղի ունեցավ: Նրանք փորձեցին կրկնել այն գործընթացը, որը ժամանակին ծավալել էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչո՞ւ հաջողություն չունեցան:

-Որովհետև իրենք Նիկոլ Փաշինյանը չէին, և իրենց ո՛չ քայլելը, ո՛չ փողոցներ փակելը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով վրանային ճամբար դնելը, ո՛չ էլ միտինգներում խոսք ասելը չստացվեց, քանի որ չունեին ծրագիր։ Մյուս ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, նույնպես պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

-Եվ մերժում են արտահերթ ընտրությունների գնալու համար հուշագրի ստորագրումը:

-Խնդիրը երկակի կողմ ունի. եթե պահանջում ես վարչապետի հրաժարականը, պետք է ունենաս իմփիչմենթի հնարավորություն, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն իրենց պատգամավորների թվով չունեն բավարար ռեզերվ՝ իմփիչմենթի գնալու համար, հետևաբար՝ պետք է դուրս գային փողոց և փողոցում պայքարողներին միանային և հանրային հրաժարականի միջոցով հասնեին հրաժարականի: ԲՀԿ-ն միացավ, ԼՀԿ-ն չմիացավ և ասաց, որ իր թեկնածուին կառաջադրի: Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը տարբեր ճամբարներում էր՝ գործիքակազմերի առումով: Ի՞նչ արեց իշխանությունը: Իշխանությունն ասաց՝ այո՛, ճգնաժամ կա, վարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային ծրագիր, որը քաղաքական դաշտում որևէ մեկի կողմից չընկալվեց: Մենք ասացինք, որ օր առաջ ընտրությունների ժամկետը պետք է հայտարարվի: Իշխանությունն ասում է, որ եթե ուզում եք արտահերթ ընտրություններ լինեն, հուշագիր ստորագրեք, որ եթե վարչապետը հրաժարական տա, պետք է վարչապետի թեկնածու չառաջադրի: Դրանով իշխանությունը ցույց է տալիս, որ կասկածում է ԱԺ-ն ցրելու կարողությունների վրա… Այսօրվա դրությամբ՝ արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունը պայմանավորված է իշխանության և խորհրդարանական ընդդիմության ընդհանուր հայտարարի գալով: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ընտրություններ տեղի չունենան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան