«Մեր հրետանին չի աշխատել, զորքը անհասկանալի հանվել էր»․ Շուշիի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Բոլորը

«Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից։ Հադրութից պետք է մտածեինք, որ գալիս են։ Ամեն անգամ նշում էին, թե նահանջում ենք, որպեսզի ռմբակոծենք, որպեսզի օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք, բայց նահանջելով եկան հասան Քարին տակ՝ Շուշիի մատույցները: Ճիշտ չէր կազմակերպված, կա՛մ հրամանատարություն չկար, կամ էլ, լսել եմ, որ մերոնց հետ ադրբեջանցիներ էլ են եղել խառնված, որ ասում էին՝ նահանջ»- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Եթե ճիշտ կազմակերպված լիներ պաշտպանությունը, հրամանատարներ լինեին, կկարողանային զորքը տեղում պահել, չէին նահանջի: Երբ որ ադրբեջանցիները հասել են Սղնախի մատույցներ, Քարինտակի դիմացը զորք ենք ունեցել: Նոյեմբերի 3-ին, չգիտեմ ոնց, էդ զորքը դուրս է եկել: Ու ադրբեջանցիների տեխնիկան արդեն եկել հասել է այնտեղ , որտեղ մեր զորքն է կանգնած եղել, այնտեղից սկսել են խրմաատները հաշվել ու կրակել, էլ քարինտակցին ոնց կարող էր պաշտպանվել: Քարինտակցին այն քարինտակցին է եղել, որ 92թ. 12 ժամ ճակատամարտ է տվել ու չի նահանջել:

Երբ տղաների հետ ենք խոսում, հասկանում ենք, որ չի աշխատել մեր հրետանին։ Էն դիրքը, որտեղ գնացել ենք նոյեմբերի 5-ին դիրքավորելու, տեսել ենք մինամյոտները չկան, սնարյադները կան, մինամյոտը չկա։ Եթե լիներ, կաշխատեր և՛ ճանապարհի վրա, և՛ Քարինտակի վրա ու ջախջախեր դրանց։ Մինչև հիմա պատասխան չկա, թե ով և ինչու է հրաման տվել Քարինտակիզ զորքը դուրս գա: Գալիս եմ նրան, որ այդ ամենը կազմակերպված է եղել, որ հրամանատարություն չի եղել, չի կազմակերպել այդ ամենը, դրա համար ունեցել ենք այսպիսի հետևանքներ»- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: