Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:

«Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։ Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում և արտասահմանում։

Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հոբելյանական օրվա առիթով Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հնչել են կոմպոզիտորի «Վոկալիզը» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրնը» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյան), «Մեղեդին» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Տեղեկացնենք նաև, որ Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար»,- ասված է հաղորդագրությունում: