Հայտնի է, թե ով կքննի Վահագն Վերմիշյանի և մյուսների գործը
Հասարակություն
20.01.2021 | 18:062020-ի փետրվարից կալանքի տակ գտնվող Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և մյուս 7 անձանց վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Լիլիթ Շաբոյան