Որդին՝ գործազուրկ, հայրը՝ առանց հաճախորդ. պատերազմի ու կորոնավիրուսի տնտեսական հարվածը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
Բոլորը

Վահրամ Տեր-Օհանյանը Հայաստան է փոխադրվել կնոջ և որդու հետ՝ 2014 թվականին։ Ասում է՝ դժվարը սկիզբն էր՝ տուն գտնելը, տեղավորվելը, վարձը տալն ու աշխատանք գտնելը։

Արդեն 5 տարի հասցեն անփոփոխ է՝ Նալբանդյան 3/3, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ։ Սիրիայի գործն է Երևան բերել․ անցնող տարիների հետ երևանցիները նույնպես սիրել են հալեպյան համ ու հոտը։

Վերջին ամիսներին, սակայն, ո՛չ երևանիցներ են գալիս, ո՛չ էլ հալեպցիներ։ Խոստովանում է՝ կորոնավիրուսը տնտեսական մեծ հարված էր։

Որդին՝ Պետիկ Տեր-Օհանյանը, 27 տարեկան է։ Նա ևս գործազուրկ է դարձել, դարձյալ համավարակի պատճառով․ տուրիստական ընկերությունում էր աշխատում։
Չդառնալ վարակակիր ու տնտեսական դժվարությունները հաղթահարել։ Սրանք Վահրամ Տեր-Օհանյանի ցանկությունն են։ Իսկ երազանքը մեկն է՝ խաղաղություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։

ԳՄՀԸ-ն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում