Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն պատերազմից նոր դրվագներ է ներկայացրել

Լուրեր

29.03.2024 | 19:50
ՌԴ-ում դատարաններն Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիների են ձերբակալել՝ «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
29.03.2024 | 19:36
«Պարզ է, որ բիզնես է»․ դատախազությունը պահանջում է պետականացնել Գրողների, Նկարիչների միության շենքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 19:26
Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «կնպաստի Հայաստանի նոր սադրանքներին»
29.03.2024 | 19:15
Անահիտ Բախշյանը հանդիպել է Արգիշտի Քյարամյանին
29.03.2024 | 19:13
Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
29.03.2024 | 19:10
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո շենքում գտնվողներին օգնության ձեռք մեկնած Կարեն Ենգիբարյանը մահացել է
29.03.2024 | 19:00
Իշխանությունը փոքր ռեկորդ սահմանեց՝ Սոլովյովին փակեցին․ բոլո՛ր ռուսական ալիքները եթերազրկել՝ մարդատյաց են․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 18:56
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Դավիթ Խաչատուրյանին
29.03.2024 | 18:55
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
29.03.2024 | 18:47
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
29.03.2024 | 18:39
Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև
29.03.2024 | 18:30
A-politic Արայիկ Մանուչարյանի հետ․ ԱՆՈՆՍ
29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն և, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին. տեղեկացնում են Պաշտպանության բանակից:

«Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը:
Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը:

Ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներն ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամական ուժերին:
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ:
Փառք մեր բոլոր հերոսներին»: