ԱԱԾ-ն անդրադարձել է Միքայել Մինասյանի՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հրապարակմանը

Լուրեր

24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
24.04.2024 | 12:46
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տարել են ՁՊՎ
24.04.2024 | 12:41
Պահանջել ենք պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ Տավուշում բախումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:35
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 12:33
Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
24.04.2024 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, խոցել են ՌԴ-ի խորքում թիրախները
24.04.2024 | 12:18
Freedom House-ը՝ ՀՀ-ում ոստիկանական բռնության աճի, ՀԱՊԿ-ը՝ կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու մասին․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 12:15
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել
24.04.2024 | 12:13
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:06
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան
24.04.2024 | 12:00
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
24.04.2024 | 11:55
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
24.04.2024 | 11:45
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
24.04.2024 | 11:33
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
24.04.2024 | 11:30
Եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին նշվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել էր, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի գործակալ։ Ըստ Մինասյանի՝ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցել է 2005-ից, որը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից 2007 թվականին և Միրզոյանը սկսել է համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։

Միքայել Մինասյանի մեղադրանքներին անդրադարձել էր նաեւ Արարատ Միզոյանը։

«Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահը։