ԱՆ-ն երկու օրում 600 մլն դրամ է ծախսել COVID-19-ի դեմ պայքարի համար

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Կառավարությունն Առողջապահության նախարարությանը COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով 2021 թվականի առաջին եռամսյակում 2 միլիարդ 550 մլն դրամ կհատկացնի: Գումարը կտրվի Կառավարության պահուստային ֆոնդից:

Կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ի կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Մյուս՝ 1 մլրդ 950 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2021 թվականի հունվարի համար անհրաժեշտ ձեռքբերումների դիմաց վճարումները պատշաճ իրականացնելու նպատակով:

Որոշման հավելվածից էլ հայտնի է դառնում, որ նշված 600 մլն դրամով վճարվել է դեկտեմբերի 30-31-ի դրությամբ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին մատակարարված ապրանքների, ծառայությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարման դիմաց ձևակերպված կրեդիտորական պարտք:
1 մլրդ 450 մլն դրամը հատկացվելու է կորոնավիրուսային հիվանդություններ բուժող ԲԿ-ներին՝ միայն հունվարի ծախսերի համար: 100 միլիոն դրամի ձեռք են բերվել եռաշերտ դիմակներ, ձեռնոցներ, արտահագուստ, սպիրտ, ինչպես նաև այլ պարագաներ: Մասնավոր ԲԿ-ների դեղորայքային ծախսերի համար հատկացվել է 150 մլն դրամ, ևս 250 մլն դրամի էլ դեղորայք է ձեռք բերվել:

Նարեկ Կիրակոսյան