Վահագն Վերմիշյանի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ․Վ․-ն իր մտերիմ Ն․Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական  և նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել: Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար և Ն․Չ․-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1․478․483 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դրանից հետո, Վ․Վ․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը, հանձնարարել իրեն ենթակա պաշտոնատար անձանց մասնագիտական և այլ օգնություն ցուցաբերել փաստաթղթերի ապահովման գործընթացում, ինչի արդյունքում Վ․Վ․-ի անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն ՀՀ դրամի գործարքներ, որնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները Վ․Վ.-ն և Ն․Չ․-ն տնօրինել են համատեղ։

Բացի այդ, Վ.Վ.-ն շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների տնօրեններ Գ.Գ․-ից և Վ․Պ.-ից՝ ՀՀ պատվավոր կոչում շնորհելուն, նշված անձանց պատկանող շինարարական կազմակերպություններին պետական և մասնավոր պատվերներով ապահովելուն նպաստելու համար 2019թ․հոկտեբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար և շուրջ 1․290․000 ՀՀ դրամ արժողությամբ շինարարական նյութեր և ապրանքներ։

2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից  չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վ.Վ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան  շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1․193․575 ՀՀ դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլար գումար։

Պարզվել է նաև, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին Վ․Վ-ն ընդունել է ինքնակամ կառույցն օրինականացնելուն, դրանով ծանրաբեռնված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար իրեն խոշոր չափերով կաշառք տալու Ռ․Խ․-ի առաջարկը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Կաշառք տալու, փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դրա օժանդակության համար քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ անձանց:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի