Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարն անփոփոխ է
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում ևս առաջատարը` Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տոնեց: Նա այժմ ունի 5,5 միավոր: Նրանից 1,5 միավորով հետ է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մակարյանը: Իսկ եռյակի վերջում Լևոն Բաբոջյանն է:
Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից: