Չավուշօղլուն խոսել է ԼՂ-ից, Մինսկի խմբի գործընթացից և նորից սպառնացել Երևանին՝ «գլխին նոր արկածներ չբերել»

Լուրեր

25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
Բոլորը

Թուրքիայում կրկին խոսել են Ադրբեջանի աջակցելու մասին՝ վերականգնելու «օկուպացիայից ազատագրված» հողերը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Küresel Medya-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Չնայած հայկական կողմի ագրեսիվ գործողություններին՝ Ադրբեջանին հաջողվեց վերադարձնել տարածքների մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը։ 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, Բաքուն վերադարձրեց ԼՂ-ի հարակից 7 շրջանները»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև անդրադարձել է Մինսկի խմբի հետագա գործունեությանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծապես արտացոլում է այն գաղափարն ու սկզբունքները, որոնք առաջ են քաշվել հենց Մինսկի խմբի գործընթացի շրջանակում։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է, անհրաժեշտության դեպքում, նորից իր դերակատարումն ունենալ։ Դրա համար համանախագահներն առաջին հերթին պետք է կառուցողական ու կոնկրետ մոտեցումներ որդեգրեն, դասեր քաղեն միջնորդության վատ մակարդակից, որն ավելի վաղ ցուցադրվել էր»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Կրկին խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին՝ թուրք նախարարը սպառնացել է Հայաստանին։

«Թուրքիան Ռուսաստանի հետ միասին ստեղծել է մոնիթորինգային կենտրոն, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները  դիտարկելու համար։ Հրադադարը շատ կարևոր բաղկացուցիչ է, այն պիտի պահպանվի։ Մենք հայկական կողմից ակնկալում ենք պայմանավորվածությունների պահպանում։ Երևանը չպետք է իր գլխին նոր արկածներ փնտրի և աջակցի երկարատև քաղաքական կարգավորման ջանքերին՝ Բաքվի ինքնիշխանության ճանաչմամբ Ադրբեջանի՝ երբևէ «օկուպացված տարածքների» նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե եռակողմ հայտարարությունը կյանքի կոչվի և Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությունը բարելավվի, այն միանշանակ դրական ազդեցություն կունենա Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա։

Էմմա Չոբանյան