«Եթե միասին չստեղծենք հավաքական ապագա, տարիներ հետո ուշ կլինի». Նուբար Աֆեյան

Լուրեր

24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
24.04.2024 | 19:00
Զանգվածային ցեղասպան գործողություն է արվել Արցախում․ ռուսների ներկայությունը Ադրբեջանի ահաբեկմանը նպաստել է․ Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 18:47
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 18:42
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
24.04.2024 | 18:32
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 18:31
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
24.04.2024 | 18:20
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ
24.04.2024 | 18:09
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
24.04.2024 | 18:00
Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, Բայդենը կրկին «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործել․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 17:48
Պահանջն ու մեղադրանքները դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարքի ապրիլքսանչորսյան ուղերձը
24.04.2024 | 17:36
Չգիտենք՝ արդյո՞ք դա սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 17:25
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 17:11
Անհամաչափ ուժի կիրառում, լրագրողների հանդեպ ճնշումներ, ակտիվիստների հետապնդում․ Amnesty International-ի զեկույցը ՀՀ-ի մասին
24.04.2024 | 16:57
Մեծ Եղեռն միշտ էլ ասվել է. Մարուքյանը` Փաշինյանի ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:46
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Բոլորը

Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժնին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը հունվարի 8-ին Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում խոսել է Հայաստանի ներկա իրավիճակի, զարգացման տեսլականի և ապագայի, Հայաստան-Սփյուռք կապերի հեռանկարի մասին:

Հայաստան. ներկայիս ճգնաժամ

Հարցազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանը հայտարարել է, որ այժմ Հայաստանում բոլոր ուղղություններով անորոշության բարձր մակարդակ է, և որևէ մեկը չգիտի, թե որտեղ է ճշմարտությունը և որն է ամենաարդյունավետ ռազմավարությունը:

«Ակնհայտ է, որ երկրում այս պահին ամենակարևոր հարցն անվտանգությունն է՝ ռազմական, տնտեսական, առողջապահական, սոցիալական առումով: Այն պետք է ապահովվի: Առնվազն 100 տարի անվտանգության հարցն օրակարգային է լինելու»,-ասել է Նուբար Աֆեյանը:

Նա կարծում է, քաղաքական գործընթացներն ու թերացումները, որոնք, վստահաբար, եղել են տարբեր տարիներին, ի վերջո չեն ստեղծել այն Հայաստանը, որի մասին մտածում էին. «Դժբախտաբար և ճակատագրի հեգնանքով հայերը հայտնվեցին մի երկրում, որտեղ նոր ապագա կարողացան զարգացնել ու ստեղծել, սակայն, ցավոք, մենք չկարողացանք մեր երևակայական ապագան տանել Հայաստան»:

Նուբար Աֆեյանը հորդորում է սևեռվել ապագայի վրա և մտածել քայլերի մասին, որոնք Հայաստանը կտանեն զարգացման: Ըստ նրա՝ առաջընթաց կարելի է ապահովել տարբեր կարողություններով, բայց երբ խոսքը մեծ թռիչքների, փոխակերպումների մասին է, ապա պետք է լինել չափազանց ապագայակենտրոն:

Երկրի զարգացումն ու ապագայի տեսլականը

Նուբար Աֆեյանը երկրի զարգացումն համեմատում է սկսնակ բիզնեսի՝ ստարտափի հետ, որտեղ պետք է հասկանալ սեփական ռեսուրսները, հնարավորություններն ու ցանկությունները: Նոր ապագա ստեղծելու համար, ըստ Աֆեյանի, առաջնորդը պետք է ունենա անորոշությունների հետ գործ ունենալու կարողություն:

«Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ են հստակ և հավակնոտ նպատակներ, պետք է հասկանալ, թե ինչ անել, որպեսզի երկիրը դառնա մտքերի ու արժեքների ստեղծման վայր: Առաջնորդը պետք է լինի ապագայակենտրոն, ունենա ռիսկերն իր վրա վերցնելու, դժվարությունները հաղթահարելու և տարբեր իրավիճակներում հարմարվողականություն ցուցաբերելու կարողություն: Երկիրը կարող է զարգանալ, եթե նման որակներով մարդիկ լինեն ղեկին»,-ասում է Նուբար Աֆեյանը:
Նա շեշտում է, որ հայերին անընդհատ փորձել են արմատախիլ անել, ուստի պետք է արմատներն ապագայի մեջ աճեցնել, պետք է պատկերացնել այդ ապագան և ռիսկի դիմել հանուն այդ ապագայի:

«Եթե միասին այդ հավաքական ապագան չստեղծենք, տարիներ հետո շատ ուշ կլինի: Մարդիկ այսօր տառապում են երևույթներից, որոնց մասին խոսել են դեռ 2001 թ.-ին, չեն կարողանում ապագան առաջնահերթ դարձնել, բոլորն անցյալին են նայում: Պետք է այնպես անել, որ մարդիկ հասկանան, որ իրենց ուղեղի աշխատանքն ուղղվի ապագային, որպեսզի ներկան, թեև այն չափազանց ցավոտ է, իմաստավորվի, բովանդակություն ձեռք բերի, որովհետև այն ծառայում է ապագայի նպատակին»,-շեշտում է Աֆեյանը:

Հայաստան-Սփյուռք կապ

Նուբար Աֆեյանի կարծիքով, ներկա միջավայրն ու ճգնաժամը, որի առջև կանգնած է Հայաստանը, հնարավորություն է նաև Սփյուռքի համար. «Պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է Սփյուռքը ցանկանում մնալ հայ լինելու «ակումբի» անդամ: Պետք է հասկանանք, թե Հայաստանի առջև ինչ պատասխանատվություններ ունենք կամ կարող ենք ունենալ: Սփյուռքն առօրյա որոշումներում մասնակցություն չունի, շատերը ասում են՝ պետք է ունենա, և միգուցե ճիշտ են, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անի Սփյուռքը: Այս պահին Հայաստանում առկա ճգնաժամը ստիպում է ավելի բարդ քննարկում ունենալ մեր դերերի և պատասխանատվության վերաբերյալ»:

Նուբար Աֆեյանը համոզված է՝ Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար անհրաժեշտ է մեկ միասնական մարմին ստեղծել, սակայն դրա համար պետք է ունենալ ապագայի ընդհանուր տեսլական և հավաքական նպատակի ընկալում:

«Պետք է առաջանան քաղաքական օրակարգեր՝ մրցունակ միջավայրում, այդ իրավիճակում ի վերջո ծնվում են ընդհանուր արժեքներ: Երբ փնտրում ես աջակցություն, պետք է մի կողմ դնես քննադատվելու կասկածամտությունը, որովհետև ոչ մեկ չգիտի ճշմարտությունը, բայց հնչող հարցերը կարող են օգնել ճշմարտությունը որոնելու և պատասխանները գտնելու ճանապարհին»:

Քննարկման վերջում Նուբար Աֆեյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր փորձում են օգնություն ցուցաբերել Հայաստանին, դառնալ հայ՝ իրազեկ ընտրությամբ, այլ ոչ թե ծագումով:

«Ինչ էլ անենք, սա այն պահն է, երբ Հայաստանի ապագայի հանդեպ հանձնառություն ունենք, ինչը հույս է Հայաստանում ապրող մարդկանց համար»,-եզրափակեց Նուբար Աֆեյանը: