Իտալական կղզու ֆենոմենը․ ինչո՞ւ Ջիլիո կղզու բնակիչները չեն վարակվում կորոնավիրուսով

Լուրեր

25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
25.04.2024 | 20:15
Գետ, ոչ թե կոյուղատար․ բնապահպանական քայլարշավ Գետառի հունը բացելու կոչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:00
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
25.04.2024 | 19:49
Հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր քրեական հետապնդում
25.04.2024 | 19:37
Գյուղի պռնկի մի քանի տուն, կամուրջը ընկնում են սահմանի մեջ. որևէ մեկը չի կարող մեղադրել կիրանցիներին. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 19:23
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
25.04.2024 | 19:13
Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

Իտալացի գիտնականներն ուսումնասիրում են Ջիլիո կղզու ֆենոմենը, որի բնակիչներից ոչ մեկը չի վարակվել COVID-19- ով, չնայած մայրցամաքից վարակված մարդիկ բազմիցս այցելում են կղզի, իսկ դրա բնակիչները չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»` նշելով, որ հետազոտության արդյունքները հրապարակված են medRxiv  կայքում:

Ջիլիո կղզին գտնվում է Տոսկանայի ափերի մոտ: Սա Իտալիայի այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ տեղի բնակչության շրջանում դեռևս չկա գրանցված COVID-19-ի դեպք․ բոլոր դեպքերը միայն այցելող զբոսաշրջիկների շրջանում են գրանցվել: Միևնույն ժամանակ, այդ զբոսաշրջիկները սերտ կապի մեջ են եղել տեղի բնակիչների հետ, ինչը, սակայն, չի հանգեցրել հիվանդության տարածմանը:

Լաստանավը օրական երկու անգամ այցելում է կղզի ՝ ամեն անգամ մայրցամաքից մոտ տասը մարդ տեղափոխելով այնտեղ: Փոքր կղզին փակ միջավայր է, իսկ նրա գյուղերում բնակչության խտությունը գրեթե ամենաբարձրն է Իտալիայում: 2020-ի գարնանը կղզում սոցիալական հեռավորություն կամ կարանտինային միջոցառումներ իրականացնելու հրաման չի եղել: Այսպիսով, այցելուների շփումը տեղի բնակչության հետ պետք է որ հանգեցներ զանգվածային վարակի, բայց դա տեղի չի ունեցել:

Միլանի համալսարանից գիտնականները՝ Անտոնիո Բոգանիիի գլխավորությամբմ 2020 թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը իրականացրել են ընդարձակ շճաբանական ուսումնասիրություն ՝ հասկանալու համար կղզու բնակիչների՝ կորոնավիրուսի նկատմամբ դիմադրողականության պատճառը: Հեղինակները նպատակ ունեին հայտնաբերել SARS-CoV-2– ի հակամարմինները, ինչպես նաև առանց ախտանշանների դեպքերը, եթե այդպիսիք կային: Արագ թեստին մասնակցել են կղզու երեք հիմնական բնակավայրերի բոլոր մեծահասակները: Սակայն թքի նմուշների մեջ դրական արդյունքներ չեն հայտնաբերվել:

Գիտնականները Ջիլիո կղզում COVID-19-ի սիմպտոմատիկ դեպքերի բացակայությունը բացատրում են երկու պատճառով. նախ, այստեղի օդը մաքրամաքուր է (աղտոտիչների բացակայությունը, ըստ հեղինակների, կարող է որոշիչ դեր ունենալ վարակի տարածումը սահմանափակելու հարցում), երկրորդը՝ կղզու բոլոր բնակիչների մոտ հնարավոր խաչաձև իմունիտետն է կորոնավիրուսի հետ սերտորեն կապ ունեցող էնդեմիկ հարուցիչի նկատմամբ: Հետազոտողներին այս պատճառը ամենահամոզիչն է թվում:

Խաչաձև ռեակտիվ իմունիտետը կարևոր դեր է խաղում վարակին դիմադրողականության հարցում: Ըստ գիտնականների՝ տեղի բնակիչների դիմադրողականությունը SARS-CoV-2- ի նկատմամբ կարող է միջնորդավորված լինել T- լիմֆոցիտների CD4- ի կլոնով, որն արձագանքում է էնդեմիկ կորոնավիրուսների անտիգեններին, որոնք առաջացնում են  մրսածություն:

 

Տաթև Ֆռանգյան