59-ամյա տղամարդուն ծեծելով սպանել, ապա դին արկղով տեղափոխել էին․ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12.45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։ Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր հայտնաբերեց։

Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանն ուղղված ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին, որ տղամարդուն ծեծելով սպանել են հունվարի 5-ին։ Նախնական տվյալներով՝ Վեդի քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մի քանի անձի, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ հացկերույթ էր եղել։ Կենցաղային հարցի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում 59-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծել էին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դեպքից երկու օր անց անչափահասներից մեկը հոր տաքսի ավտոմեքենան բերել էր կացարանի մոտ, որտեղից էլ փայտե արկղով դին տեղափոխել էին Վեդիից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհ ու թողել այնտեղ։ Ոստիկանության ծառայողները նույն օպերատիվությամբ հայտնաբերեցին նաև կասկածվողներին, որոնք բերման ենթարկվեցին Արարատի բաժին, ապա ներկայացվեցին Վեդիի քննչական բաժին՝ հարցաքննության։ 4 անձ, այդ թվում՝ 15-ամյա երկու պատանի ձերբակալվել են։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։