Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային

Լուրեր

08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղում գտնվող գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, նա շրջանցել է արդեն իջեցված ուղեփակոցը և արդյունքում բախվել է էլեկտրագնացքի: Վարորդը չի տուժել:

2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն՝ երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար: