Սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ քանակ ենք ունեցել. զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներն ակցիան են իրականացնում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ: Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որդին զոհվել է հոկտեմբերի 6-ին, նրա մարմինն իրենց ուժերով, իրենց ունեցած տվյալներով, գտել են, բերելել են  ու հողին հանձնել:

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 2-ին հանցագործությունների մասին հայտարարություն են տվել. «Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, վաշտի հրամանատարաներ,գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն… Միտում չեմ տեսնում գործերի քննությունը ձգձգելու, ինձ թվում է գործերի քանակն է շատ: Մեզ ասացին, որ գործերն առաջ են գնում, կան հարցաքննվածներ»:

Գարիկ Մխիթարյանի խոսքով՝ ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:

«Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ թիվ ունենք: Զինվորների շուրջ 40-50 տոկոսը զոհված կամ վիրավոր է, մյուսներն էլ հաշմանդամություն ունեն: Այսօր էլ հոգեպես, բարոյապես ճնշված երեխաներին տանում են Արցախ: Վիրավորներին ևս, էնքան, որ ոտքի են կանգնում, միանգամից սահման են տանում»,- ընդգծեց Մխիթարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: