Նախարարը տեղում գնահատել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ՝ ս. թ. հունվարի 17-ին, Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թ. դեկտեմբերին, պետք է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված լինեն:  

Եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում. կառուցվել է 1860-1873 թվականներին: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ունի մեծ օղակաձև պատուհաններ, իսկ արևմտյան կողմից կցված է զանգակատունը: Եկեղեցու հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը և զանգակատունը քանդվել են: 1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով: Եկեղեցական կառույցը դիմակայել էր 1926 թվականի երկրաշարժին, սակայն անզոր գտնվել՝  1988 թվականի աղետին: 90-ական թվականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը` եկեղեցու, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով:
Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած, ինչպես նաև մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի: 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսերը հոգացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել և տեղադրվել են եկեղեցու խաչերը։ Նոր կառույցի վերականգնման ընթացքում օգտագործվել են նախկին կառույցից պահպանված քարերը: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրակայվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն այս մոնոլիտ կառույցը մի քանի հարյուրամյակ դեռևս կմնա կանգուն: