GPS-ի ու Google map-ի մեխանիկական կիրառության պատճառով լուրջ սպառնալիքներ են ստեղծվել ՀՀ սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության համար.ՄԻՊ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Աշխատանքային եռօրյա այցով մեր աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ենք: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:

Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:

Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:

Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:
Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Գորիսի քաղաքապետի, Որոտան և Շուռնուխ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: Ընդ որում, ՀՀ զինված ուժերի կամ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:

Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ»: