Դատարան է ուղարկվել ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ հանցագործության վերաբերյալ քրեական գործը

Լուրեր

28.03.2024 | 15:17
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
28.03.2024 | 15:17
«Զվարթնոց»-ին սահմանապահներ են անհրաժեշտ, Մոսկվային մտահոգում է բրյուսելյան հանդիպումը․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 15:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում
28.03.2024 | 14:55
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:53
ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
28.03.2024 | 14:46
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:35
Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով
28.03.2024 | 14:30
ՌԴ-ն և Ադրբեջանը նյարդային են ապրիլի 5-ի հանդիպումից, ագրեսիվացան․ Արևմուտքն արագացրել է ՀՀ-ի եվրաինտեգրումը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
28.03.2024 | 13:39
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգմավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:

Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Լ. Ս.-ի և Ս.Ղ.-ի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման»: