Ինչ է պետք իմանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ռիսկերի և կողմնակի ազդեցությունների մասին․ DW

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Աշխարհում միլիոնավոր մարդիկ հույս ունեն մոտ ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կատարելու հնարավորություն ստանալ: Միևնույն ժամանակ, շատերը կասկածամտորեն են մոտենում այս հարցին, քանի որ մի կողմից նրանք կցանկանային պաշտպանվել ինֆեկցիաներից, իսկ մյուս կողմից՝ վախենում են պատվաստումների կողմնակի ազդեցություններից:

Մարդիկ մտահոգված են, թե արդյոք այդքան կարճ ժամանակահատվածում մշակված պատվաստանյութերը բավականաչափ անվտանգ են և արդյոք հնարավոր կողմնակի ազդեցությունները բավարար չափով ուսումնասիրվել են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Իսկ պատվաստումների նկատմամբ ինչպիսի՞ ռեակցիաներ են նորմալ համարվում, ի՞նչ կողմնակի բարդություններ կարող են առաջանալ: Եվ ընդհանրապես պե՞տք է պատվաստվել:

Նորմալ է համարվում, երբ օրգանիզմը պատվաստանյութին որոշակի կերպով արձագանքում է. ներարկման տեղը կարող է կարմրել, այտուցվել կամ ցավոտ լինել: Պատվաստումից հետո առաջին երեք օրվա ընթացքում մարդը կարող է թուլություն զգալ, կարող է ունենալ ջերմություն, գլխացավ և հոդացավ: Այս ախտանիշները մեղմ են և անհետանում են մի քանի օր անց: Դրանք ցույց են տալիս, որ պատվաստանյութը գործում է, այն խթանում է իմունային համակարգը և ստիպում է օրգանիզմին պաշտպանվել «կեղծ» ինֆեկցիայից, ինչպիսին ընկալվում է պատվաստանյութը:

Պատվաստանյութերի օգտագործումից հետո օրգանիզմում նման ախտանշանների մասին են հայտնել  գերմանական  BioNTech և  ամերիկյան Pfizer , բրիտանական AstraZeneca,  ամերիկյան  Moderna և ռուսական «Արբանյակ V» ընկերությունները:

DW-ն տեղեկացնում է, որ սուր կողմնակի բարդությունները  հազվադեպ են գրանցվել։  Որոշ հազվադեպ դեպքերում պատվաստանյութերն առաջացրել են ծանր կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ալերգիկ ցնցումները: Ընդհանուր առմամբ, հավաստագրված պատվաստանյութերը, համաձայն Եվրոպական դեղերի գործակալության (EMA), ամերիկյան FDA- ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), անվնաս են,  հակառակ դեպքում դրանք չէին հաստատվի օգտագործման համար:

Տաթև Ֆռանգյան