Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են նաև շփման գծի՝ Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում․ Սյունիքի մարզպետի կոչը

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։ Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի վաղ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ ադրբեջանցիներն արդեն «պոստ» են դնում Շուռնուխում, մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել։

«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,- ասել է գյուղապետը։