Պետական պաշտոնյաներն անտեսել են ստալինյան բռնաճնշումների մասին ցուցադրությունները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարի Երևանում կազմակերպված ստալինյան բռնաճնշումների մասին ցուցադրություններին գրեթե ոչ մի պետական պաշտոնյա ներկա չի եղել, դրանք վերին ատյանների ուշադրությանն այդպես էլ չեն արժանացել: Խոսքը «Խավարում»և «Հակախորհրդայինները» խորագիրը կրող ցուցադրությունների մասին է:

Մշակույթի նախարարության հրահանգով Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված «Խավարում» ցուցադրության փակումը սեպտեմբերին վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցադրությունը փակվել էր չար զրպարտիչների ձեռքով, որոնք, հավանաբար, ազդեցություն էին ունեցել նախարարության վրա:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, սակայն, պատճառաբանեց, թե ցուցադրանքի բացօթյա ձևաչափը նախարարության հետ համաձայնեցված չէր։ Դրանից հետո փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարեց, որ որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի։ Արմեն Ամիրյանը ևս հայտարարեց, որ կնախաձեռնի, որպեսզի «Խավարում» ցուցադրությունը վերաբացվի։ Այդ խոստումը, սակայն, մնաց օդում:

Մենք Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ ի հակառակ խոստման՝ նախարարությունն այդպես էլ չվերաբացեց «Խավարումը», սակայն մեզ պատասխանեցին, որ Մշակույթի նախարարությունն այդ առնչությամբ ամեն ինչ արդեն ասել է: Այսպիսով՝ պետական գերատեսչությունը առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու, հետ կանգնեց իր խոստումից, փոխարենը «Խավարումի» վերաբացման գործը ստանձնեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Ի դեպ, առաջիկայում «Խավարումը» կներկայացվի Սյունիքում, ինչպես նաև Հայաստանից դուրս՝ Ֆրեզնոյում: Factor․am-ը անդրադարձել է նաև Ազգային գրադարանում բացված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսի ճակատագրին։ Կազմակերպիչներից մեկը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ցուցադրությամբ ևս ոչ պաշտոնյաներն են հետաքրքրվել, ոչ էլ գիտնականները:

Մանրամասները՝ տեսանյութում։