ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ բռնության և մեքենան վնասելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ՊՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պ.-ն, Ա.Ս.-ն և Ա.Խ.-ն 2020թ. ապրիլի 2-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ բռնություն են գործադրել և վնասել ՊՈԱԿ-ին պատկանող «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքից հետո Ա.Պ.-ի հոր ընկերը, տեղեկանալով, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերոջ որդին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, վրեժխնդիր լինելու նպատակով, դիտավորությամբ վնասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող և հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից շահագործվող նույն «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Պ.-ին, Ա.Ս.-ին և Ա.Խ.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ.-ի հոր ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: