Պատճառ կա՞, որ աշխատանքից ազատվեմ. եթե իմ փոխարեն գա ոչ իրավաբան, արդյունավետ չի լինի. Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախորդ իշխանության ժամանակ ՀՀ-ում կային արտոնյալ սուբյեկտներ, որոնք հեռախոսով կարողանում էին լուծել խնդիրներ՝ անձնական խնդիրներ՝ կապված բիզնեսի բանակի, ինստիտուտների ու դատարանների հետ: Այդ արտոնյալ խավի մեջ ներգրաված էին որոշ դատախազներ, փաստաբաններ, դատավորներ եկեղեցականններ, քաղաքական գործիչներ պաշտոնյաներ և այլն: Այդ արտոնյալ խավը կորցրել է իր իշխանությունը և հիմաուզում է վերականգնել իր իշխանությունը, բայց հասարակությունը հիշողություն ունի և հիշում է, թե նրանց իշխանությունն ինչ հետևանք է ունեցել: Դա է պատճառը, որ ժողովուրդը չի միանում նրանց»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր 16+ ուժերը շարունակում են պայքարը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության հրաժարականը:

Պատգամավորի կարծիքով՝ այդ ուժերի ակցիաները գնալով մարելու են:

Ի՞նչն է Ձեզ պահում, որ մանդատը վայր չեք դնում կամ դուրս չեք գալիս «Իմ քայլը» խմբակցությունից: Այս հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը նշեց. «Պատճառ կա՞որ ես աշխատանքից ազատվեմ. չկա պատճառ: Չկա արտառոց որևէ երևույթ, որի պատճառով ես մանդատը վայր դնեմ: Դա ամենևին չի նշանակում կառչած մնալ աթոռից: Որպես իրավաբանի՝ իմ աշխատանքը կարևոր է օրենսդիր մարմնում, և եթե իմ փոխարեն գա ոչ իրավաբան, արդյունավետ չի լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: