Կորոնավիրուսի դեպքում ևս հակապատվաստումային մեծ ալիք կլինի․ դա նաև կունենա լուրջ քաղաքական կոնտեքստ․ Դավիթ Մելիք-Նուբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Պատվաստումը տասնամյակներ շարունակ փրկել է հազարավոր մարդկանց կյանքեր, դա միանշանակ օգտակար է: Եվ հիմք չկա ենթադրելու, որ կորոնավիրուսի դեմ պատվասումը նույնպես չի օգնելու: Կարևոր է նախապատրաստվել պատվաստմանը և ունենալ մանրամասն ծրագիր: «Հայաստանը COVID-19-ի թեստ հանձնեց. ինչպիսի՞ն էր պատասխանը» առցանց քննարկման ժամանակ նշեց հանրային առողջության մասնագետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով պատվաստանյութերի առկայությունը՝ ինչ սցենարներ կարելի է կանխատեսել, Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ անհրաժեշտ է մարդկանց հետ հաղորդակցվել և աշխատանք տանել, քանի որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստման անհաջող փորձ եղավ:

«Կարծում եմ այդ անհաջող փորձի դասերը պետք է հաշվի առնել և մարդկանց ճիշտ մեսիջներ ուղղելով՝ նրանց նախապատրաստել: Կարող ենք ենթադրել, որ կորոնավիրուսի դեպքում ևս հակապատվաստումային մեծ արշավ կլինի, և դա նաև կունենա լուրջ քաղաքական կոնտեքստ, ինչպես եղավ Գարդասիլի կիրառման փորձի ժամանակ»,-նշեց Մելիք Նուբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: