Արսեն Թորոսյանը միանձնյա որոշումներ է կայացնում, շատ հարցերի հետ ես համաձայն չեմ. Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Այսօր առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթների վերաբերյալ: Նշվում է, որ տվյալ օրենքը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումներից և պատգամավորներին կոչ է արվում լիագումար նիստին դեմ քվեարկել այս օրենքի նախագծին:

Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով այս հայտարարությանը՝ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը նշեց. «Այո՛, այդպիսի նախագիծ դրվել է շրջանառության մեջ, բայց այնտեղ որևէ բովանդակային փոփոխություն չի արվել, ընդամենը անցումային դրույթներում են փոփոխություններ կատարվել: Այն դրույթները, որոնք 2021 թվականի հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին, ուժի մեջ մտնելը մեկ տարով հետաձգվել է:

Ինչ վերաբերում է նախարարության հայտարարությանը, նշեմ, որ ինչ նախագիծ որ ներկայացված է, ամբողջությամբ հիմնավորել ենք: Որպես պատգամավոր և որպես պատասխանատվություն կրող՝ ես հարցը պետք է դիտարկեմ ոչ միայն առողջապահության տեսակետից, այլ նաև հաշվի առնել սոցիալ-տնտեսական վիճակը: Ես կողմ եմ ծխախոտամոլության դեմ պայքարին, բայց պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ առոջապահության նախարարության ներկայացրած վերլուծությունները հիմանավոր չեն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հակառակն է պնդում, ասելով, որ օրենքի նշված դրույթների կիրարկման հետաձգումը էլ ավելի կվատացնի ներկա վատթար վիճակը, Զեյնալյանը նշեց. «Չեմ կիսում ո՛չ նախարարի, ո՛չ էլ փոխնախարարի տեսակետը: Ազգային լիագումար նիստում ևս մեկ անգամ իրենք կներկայացնեն իրենց տեսակետը, մենք կներկայացնենք մեր տեսակետը, և ԱԺ-ն կորոշի՝ ինչպես վարվել տվյալ նախագծի հետ»:

Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ Արսեն Թորոսյանի հետ շատ հարցերում համաձայն չէ կամ այլ կարծիք ունի: «Արդյունավետ քննարկումներ պետք է լինեն, որպեսզի զարգանա առողջապահական համակարգը, ոչ թե հիվանդաբուժության համակարգը: Ինչպիսին ես եմ պատկերացնում, որ պետք է լինի առողջապահության համակարգը, այսօր այդպիսին չէ»:

Զեյնալյանը կարևորեց այլ տեսակետներ լսելու և հաշվի առնելու արդյունքում որոշումների կայացումը. «Միանձնյա որոշումներ կայացնելը երբեք չի հանգեցրել բարձր արդյունավետության: Քննարկումներ լինում են, բայց նախարարը կայացնում է միանձնյա որոշումներ: Շատ հարցերում ես համաձայն չեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: