Իշխանությունը հանգեցրել է աղետի և չի ուզում ընդունել իր սխալները. Կարեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չենք կարող, և մենք շարժվում ենք այն սկզբունքով, որ մեր առջև սահմանափակումներ չդնենք»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է ԼՀԿ-ն միանա ընդդիամադիր 16 ուժերին և Վազգեն Մանուկյանին:

«Հրատապ քայլեր պետք է ձեռնարկել, անկախ նրանից, թե այս պահին ով է վարչապետ. մասնավորապես Սյունիքում ունենք անվտանգության խնդիր, որի լուծման ճանապարհներից մեկը Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումն է, երկրորդը՝ ունենք կադրային խնդիր, չենք կարողանում պետական կառավարման համակարգում ներգրավել Սփյուռքի ներուժը, և փորձում ենք այդ առումով օրենսդրական փոփոխություն անել, և այս համատեքստում փորձում ենք գործընթացներին ներգրավել նոր քաղաքական ուժերի և կոչ ենք անում կապվել մեզ հետ:

Կարևոր աշխատանքներից մեկը պետք է լինի պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որը կառավարության որոշմամբ պետք է ստեղծվի առանց որևէ նախապայմանի, և որը հնարավորություն կտա փաստահավաք աշխատանքներ իրականացնել պատերազմի ընթացքի, դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածների վեաբերյալ»,- նշեց Սիմոնյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ քաղաքական ճգնաժամ է. իշխանությունը հանգեցրել է աղետի և չի ուզում ընդունել իր սխալները ու չի ուզում հեռանալ, և այդ ճգնաժամի լուծման միակ տարբերակը վարչապետի հրաժարականն է՝ խորհրդարանի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: