Նոյեմբերին բյուջե մուտք գործած հարկերն ու տուրքերը նվազել են 8,7%-ով

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա նոյեմբերին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 107 միլիարդ 82 միլիոն դրամի հարկեր և պետական տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա նույն ամսին հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 117 միլիարդ 343 միլիոն դրամ։

Այսպիսով՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նվազել են շուրջ 10 միլիարդ 261 միլիոն դրամով կամ 8,7 %-ով։

Պետական բյուջե հաշվեգրված շահութահարկն այս տարվա նոյեմբերին կազմել է 1 միլիարդ 263 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 783 միլիոն դրամի փոխարեն։ Այպիսով՝ այս տարվա նոյեմբերին շահութահարկի աճը կազմել է 480 միլիոն դրամ կամ 61 %:

Իսկ եկամտահարկը այս տարվա նոյեմբերին կազմել է 34 միլիարդ 351  միլիոն դրամ՝ նախորդ տարվա 34 միլիարդ 108 միլիոն դրամի փոխարեն։ Այսպիսով՝ այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, եկամտահարկը ավելացել է շուրջ 243 միլիոն դրամով կամ 0,7 տոկոսով։

Ամփոփելով այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսները՝ արձանագրենք, որ, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 221 միլիարդ 334 միլիոն դրամի հարկեր և պետական տուրքեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1 տրիլիոն 314 միլարդ 111 միլիոն։

Այսպիսով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկերն ու պետական տուրքերը նվազել են շուրջ 7 %-ով կամ 92,7 միլիարդ դրամով։

Անժելա Պողոսյան