Գորիսի քաղաքապետը հարուցված քրգործի շրջանակներում բերման է ենթարկվել

Լուրեր

08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

Factor.am-ին իրավապահ համակարգի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ֊ում հարուցված երեք քրգործ կա, որով անցնում է Առուշանյանը, բայց նրան այս գործերի հետ ընդհանրապես առնչություն չունեցող գործի շրջանակներում են բերման ենթարկել։ ՔԿ֊ից փոխանցեցին, որ մանրամասներ կփոխանցեն ավելի ուշ։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ համաքաղաքացիներին կոչ անելով առավոտյան ժամը 06:00-ից միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ և արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։

Չնայած Առուշանյանի բացակայությանը՝ Շինուհայր բնակավայրի մոտ վաղ առավոտից սկսվել է բողոքի ակցիա՝ Փաշինյանի այցը թույլ չտալու համար: Մի խումբ քաղաքացիներ փորձել են դուրս գալ գյուղից և արգելել Փաշինյանի մուտքը: Ոստիկանները, սակայն, փակել են նրանց ճանապարհը: