Ազատանցիները ճանապարհ են փակել․ շրջափակման կամ գերության մեջ է համայնքից 6 զինծառայող

Լուրեր

17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
Բոլորը

Այսօր առավոտյան շրջափակման մեջ հայտնված ու անհայտ դրության մեջ գտնվող զինծառայողների հարազատները Շիրակի մարզում տարբեր ավտոճանապարհներ են փակել՝ իրենց զինվորների մասին տեղեկություններ պահանջելով։ Փակվել է նաև Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ Ազատանի հատվածը։

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ՄՈԲ ռեսուրսով 6 զինծառայող է գնացել, Խծաբերդ, Հին թաղեր գյուղերում են եղել, իսկ հիմա նրանցից լուր չունեն։

«Համացանցում երկուսի նկարները գցել են, որ թուրքերի մոտ գերեվարված են։ Երեք օր եղավ՝ լուր չունենք։ Չեն զանգում, չենք կարողանում խոսել, կապվել հետները»,- ասաց Վարդան Իկլիկյանը։

Նա նշեց, որ զինծառայողները գնացել են 20-25 օր առաջ, 4-5 օր առաջ էլ պիտի հերթափոխված լինեին։

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Երևանում է՝ ԱԺ-ում հանդիպումներ է անցկացնում զինծառայողների հարցով։ Նրանց ծնողներն էլ Արցախում են․ հանդիպել են նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի ու այլ կառույցների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ գյուղացիներ փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։

Էմմա Չոբանյան