Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ համակարգի վրա. Դատախազության հայտարարությունը

Լուրեր

17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր հերթական փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձն է արվել ՀՀ դատախազության նկատմամբ՝ առանձին լրատվամիջոցի կողմից, իրեն բնորոշ ոճով, գիշերը տեսած ցանկալի երազը որպես իրականություն մատուցելու մոլուցքով տարված հայտնելով ինչ-որ անորոշ դատախազների անունից աշխատանքից ազատման դիմումներ գրելուն պատրաստ լինելու, դրա առնչությամբ չգիտես որտեղ, չգիտես ում կողմից, իբրև թե, գրված հայտարարության մասին:

Թեև օրեր առաջ դատախազությանը նշանառության տակ առնելու փորձի նմանատիպ մեկ այլ դրսևորման հետ կապված արդեն իսկ ՀՀ դատախազությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այդուհանդերձ, նկատի առնելով առկա իրավիճակով պայմանավորված հանրության՝ տեղեկատվական սպեկուլյացիաների նկատմամբ զգայական վերաբերմունքն ու ընկալումները, հարկ ենք համարում վերահաստատել հետևյալը:

ՀՀ դատախազությունը անկախ պետական ինստիտուտ է, իսկ դատախազական գործունեությունը քաղաքական չեզոքության և զսպվածության հիմնարար սկզբունքների վրա խարսխված մասնագիտական և ապաքաղաքականացված գործունեություն:

Ավելորդ համարելով անգամ մեկնաբանել դատախազներին ապօրինի հրահանգներ տալու մասին անմտությունը՝ անհրաժեշտ է ոմանց հիշեցնել, որ ցանկացած պրոֆեսիոնալ դատախազ գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով և իրավասությունների շրջանակում և առավել քան որևէ մեկը տիրապետում է ապօրինության փաստի առերեսվելիս իրավական ընթացակարգերից օգտվելու իր իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև ոմանց հիշեցնելու, որ վաղուց անցել են դատախազական մասնագիտական գործունեությունը քաղաքական քիմքերին և կոնյուկտուրային ծառայեցնելու իրենց ժամանակները:

Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա, դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։

Հետևաբար կրկին կոչ ենք անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված նման անիմաստ և անօգուտ փորձերից»,- ասված է հայտարարության մեջ: