Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Հետպատերազմյան ժամանակահատվածում կարևորագույն խնդիրը մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումն է:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր բժշկական համալիրի պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կօգնեն հաշմանդամություն ստացած զինծառայողներին առողջության վերականգնումից հետո լիարժեք կյանք վարել:
Բժշկական համալիրի ԱրԲեՍ վերականգնողական մասնաճյուղ շրջայցի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Արաբկիր ԲՀ կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը տեղում ծանոթացան արդեն գործող պրոթեզների արտադրամասի աշխատանքներին և հաստատեցին, որ նախատեսված վերազինումը օժանդակելու է հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների առողջության վերականգնմանը:

Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը:

Բժշկական համալիրը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր նոր մասնաշենքի կառուցման գործընթացը, որն ավարտին կհասցվի գարնանը: Համահայկական հիմնադրամը իր հերթին կապահովի ժամանակակից սարքավորումներ նորակառույց բաժանմունքի համար:

Հիմնադրամը դեռ պատերազմի օրերին բանակցում էր միջազգային մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են հետպատերազմյան վերականգնողական բուժման համար հոգեբանական աջակցության տրամադրման և պրոթեզավորման/օրթեզավորման սարքավորումների արտադրության ոլորտներում:

Սա կլինի համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում»,-  ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: