Դրամի արժեզրկումը շարունակվում է․ դոլարը թանկացել է 1․84 դրամով, եվրոն՝ 4 դրամով

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 522.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.84 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 635 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4․06 դրամով։ Իսկ ռուբլին այսօր արժե 7․16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճ է գրանցել 0․05 դրամով։

Նշենք, որ դոլարի թանկացումն ու դրամի արժեզրկումը սկսվել է Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ու Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը հանգեցրեց դոլարի պահանջարկի ավելացման ու դրամի արժեզրկման:

Եթե սեպտեմբերի 25-ին դոլարն արժեր շուրջ 485 դրամ, ապա սեպտեմբերի 29-ին այն հասավ 488 դրամի: Նոյեմբերի 10-ի դրությամբ՝ դոլարն արժեր 494 դրամ, որից հետո դոլարի վերելքն էլ ավելի մեծ թափ առավ՝ հասնելով 522 դրամի:

Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ԿԲ-ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ի այս հայտարարությունից հետո դոլարի փոխարժեքը փոքր-ինչ անկում գրանցեց՝ տատանվելով շուրջ 510 դրամի շրջանակում, սակայն վերջին օրերին կրկին բարձրացում է նկատվում։