Իշխանությունը, բացի Փաշինյանից, ոչ ոքի չի տեսնում վարչապետի պաշտոնում, գրվող լուրերը հեքիաթ են. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
Բոլորը

«Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու, չի լուծվելու պաշտոնական տեղեկատվության նկատմամբ մարդկանց վստահության խնդիրը, և դա ընդդիմության խնդիրը չէ, իշխանության խնդիրն է: Այդ խնդիրը լուծողը նա է, ով որ անդադար սուտ է ասել, հիմա էլ մի բան է ասում, ուզում է իրեն հավատան: Չի լինի, չեն հավատա»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը պնդում է, որ իրենք չեն ուզում ժողովրդի ձեռքից ընտրելու իրավունքը խլել և ակնարկում են արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Մանուկյանը նշեց. «Դրա մեջ մանիպուլյացիա կա… Բայց իշխանությունը չեն տվել անձի, տվել են պառլամենտին, պառլամենտը ոնց կա, նույն կերպ մնում է։ Մենք առաջարկում ենք, որ պառլամենտը ընտրի ուրիշ վարչապետ: Պետք է ժողովուրդն իմանա՝ դա ինստիտուցիոնալ մանիպուլյացիա է, որովհետև իշխանությունը չեն տվել անձի, այլ տվել են պառլամենտի»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը, բացի Փաշինյանից, ոչ ոքի չի տեսնում վարչապետի պաշտոնում: «Իսկ վարչապետի այլ թեկնածուների անուններ շրջանառելը հեքիաթ է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: