Անցումային շրջանից հետո կսկսվի նոր փուլ, որի մեջ կընդգրկվեն հներն ու նորերը․ Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Այս խայտառակ և ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ, որ դա կարելի էր կանխել: Այս մասին մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմի մեջ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ զբաղվեինք բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Վերջում ստորագրվեց անընդունելի, խայտառակ մի պայմանագիր, որը խախտել չենք կարող: Չենք կարող ասել՝ չենք ընդունում, որովհետև դրա  հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են: Եթե մի դրական բան ասենք, համաձայնագիրը գոնե կանգնեցրեց մեր երիտասարդների կորուստը, որոնք հազարներով զոհվեցին:

Ես մեկ-մեկ հարց եմ տալիս՝ այդ համաձայնագիրը համապատասխանո՞ւմ էր այն ռազմական վիճակին, որը կար: Կարծում եմ ոչ: Ես չեմ հասկանում՝ եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Արցախի և Ադրբեջանի միջև, ինչու այդ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի դա, եթե հայտարարված է, որ դա Արցախի ու Ադրբեջանի պատերազմն է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ, տասնյակ էջեր, որտեղ գրվում է՝ որն ինչպես է պետք անել: Այս փաստաթղթում ոչ մի բան չկա, ինչն էլ նշանակում է՝ բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետն ուղղել մեր օգտին:

«Բայց ո՞վ է այդ բանակցությունները վարելու՝ հարց հնչեցրեց նա: Այն մարդն, ով մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է: Ճիշտ է՝ մարտնչող, բայց քաղաքական դիակ: Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում Հայաստանում: Սյունիքում, Արցախում, տարբեր սահմանների վրա հարձակվում են, որևիցե գործողություն չի արվում ու որոշում չի ընդունվում:

Ցանկացած պարտված պատերազմից հետո ղեկավարը հեռանում է: Մարդիկ կան՝ ինքնասպանություն են գործում, մարդիկ կան՝ հեռանում են, մարդիկ էլ կան, որոնց հեռացնում են:

Մեր պատերազմի հետևանքների վերացումն ու ոտքի կանգնելը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա: Ու բոլորը հասկանում են, որ ինքը պիտի գնա, բացի իրենից: Ու այդ ամեն մի կորած օրը մեզ վրա շատ ծանր է նստում», – նշեց Վազգեն Մանուկյանը:

«Ինձ համար հասկանալի չէ հների ու նորերի կատերգորիաները: Երբեմն խոսակցություններ կան, որ հիմա կլինի հրաժարականը, հները կվերադառնան: Ընդհանրապես այն կատեգորիաները, որոնք 2.5 տարի առաջ մտան՝ հների և նորերի մասին, ինձ համար հասկանալի չէ: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխանության, այսպես կոչված, հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք Կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական էին և օգտակար էին Հայաստանին, աշխատում էին: Իմ կառավարությունում միայն 6 հոգի մնացել էր նախկին Կառավարությունից, նույն ձև էլ լինելու է, շարունակվելու է նույն ձև: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, այդ նոր փուլի մեջ կտեղավորվեն հներ, նորեր: Նրանք ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, արդեն 2016-2017 թվականներին զգացվում էր, որ պետք է գնալ որոշակի մոդեռնիզացիայի, բայց ցավոք այդ մադեռնիզացիան կատարվում էր շատ վախվորած ու դանդաղ:

«2018-ին Ժողովուրդը դուրս եկավ փողոց և ասաց, որ պետք է մտնենք նոր փուլ, բայց դա կործանարար եղավ Հայաստանի համար. մենք ժողովրդավարության փոխարեն ստացանք ոստիկանական պետություն, դատական համակարգը ՍԴ-ով փլուզվեց: Քանդվեցին բոլոր ազգային ու պետական կառույցները, խայտառակ պարտություն կրեցինք պատերազմում:

Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, որտեղ տեղավորվելու են բոլոր նրանք, որոնք կարող են օգուտ բերել երկրին՝ լինեն հին, թե նոր:

Ինձ համար կառավարություն կազմելու ժամանակ նշանակություն չունի այդ մարդը «Իմ քայլից» է, թե ՀՅԴ-ից է, ՀՀՇ-ից է, թե ՀՀԿ-ական, միայն թե այդ մարդիկ նվիրված լինեն իրենց պետությանը, ունենան պրոֆեսիոնալ հատկություններ, և կարողանան ծառայել պետությանը»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: