«35 նամակ որդուս». ադրբեջանցի լրագրողի սենսացիոն գիրքը հայատյացության ակունքների և Հեյդար Ալիևի դերի մասին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական վիպակը, որում հեղինակը 35 նամակների միջոցով նկարագրում է Հեյդար Ալիևի դերն Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչև նրա իշխանության գալը:

Պատմվածքում նկարագրվում են Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ի իրադարձությունները, Խոջալուի ողբերգական դեպքերը, որոնք հանգեցրին զգալի թվով խաղաղ բնակիչների մահվան:

Ինքը՝ հեղինակը, պատմվածքին կից ծանոթագրության մեջ գրում է.

«Այս պատմվածքը գրել ինձ դրդել է ամոթը:

Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով:

Այն, ինչ տեսել եմ երկրում՝ ֆաշիստական գաղափարախոսությունը և մարդկային բոլոր արժեքների հետընթացը:

Սուտը, որ 3 տասնամյակ մատուցվում է աշխարհին:

Եվ աշխարհը, որ միլիոնավոր բարել նավթի կումերով լուռ կուլ է տալիս այդ սուտը…

Սուտն ու ատելությունը նստած են անգամ այն մարդկանց մեջ, որոնք այս կամ այն պատճառներով հանդես են գալիս իշխանությունների դեմ, քանի որ նրանցից ոչ մեկը չի համարձակվել բացահայտ ընդունել Ադրբեջանի պատմության լիակատար կեղծումը և չի համարձակվել վիճարկել Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին:

Ոչ մի մարդ երկրում վճռականություն չի ունեցել ճանաչելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական ճշմարտությունը:

Ես գիտեմ, որ ինձ կանիծեն Ադրբեջանում ոչ միայն իշխանությունները, այլև նրանք, առանց որոնց լուռ համաձայնության չի կարող գոյություն ունենալ ոչ մի բռնապետություն:

Քանի որ բռնապետը գահի վրա չէ նստած:

Նա նստած է յուրաքանչյուրի վրա, ով ստում է, վախենում, ատում ու լռում»:

«Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գրքի նախաբանի հեղինակն է, որում մասնավորապես ասվում է.

«Զեյնալ Իբրահիմովի տվյալ վիպակը, որը ներկայացված է իր որդուն գրված 35 նամակների տեսքով, հանդիսանում է այն մթնոլորտի արտացոլանքը, որն իշխել է Բաքվում իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ սովետական, սովետական կայսրության կործանման, վաղ հետսովետական և ուշ հետսովետական-ներկա ժամանակաշրջաններում: Կարմիր թելով հետագծվում է հասարակական գիտակցության փուլային մուտացիան, որը կարևորագույն դեր է խաղացել ատելության միջավայրի ձևավորման գործում, որի թիրախը դարձան Բաքվի հայերը 1988թ.-ից, ովքեր անուհետև 1990թ. հունվարին կազմակերպված ջարդերի զոհերն էին: Հեղինակը նաև ցույց է տալիս Ալիևների կլանի անձնավորված դիկտատուրայի ձևավորման դինամիկան, ովքեր օգտագործեցին ԽՍՀՄ կործանումը հետսովետական հանրապետության ամբողջական հպատակեցման համար:

Ինքնակենսագրական շարադրանքը հեղինակի անձնական ապրումների արտացոլանքն է, ով ակամա ականատես է եղել իրադարձությունների, որոնք հանգեցրել են մի ռեժիմի ձևավորման, որի հռետորաբանությունն ու փորձը մեծամասամբ համապատասխանում են այն երևույթների առանձնահատկություններին, որոնք քաղաքական գիտության մեջ հայտնի են որպես ֆաշիզմ և նացիզմ և իր զարգացման դինամիկայում շատ դեպքերում կրկնում են անալոգային ուղին Գերմանիայում և արբանյակ երկրներում, որոնք անցյալ դարի 30-ականներին դարձել են նրա ողբերգական փորձի զոհերը: Միայն հրեաների և սլավոնացիների փոխարեն գլխավոր թիրախն այստեղ եղել և մնում են հայերը…

Պետք է գոհունակություն հայտնել հեղինակին տեղի ունեցած դրամայի ողջ խորությամբ ըմբռնման և ընկալման համար՝ ի հակառակ Ադրբեջանում անցյալի և ներկայի իրադարձությունների գնահատման համընդհանուր «ստանդարտների», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև իրերն իրենց անուններով կոչելու քաղաքացիական համարձակության և գալիք սերունդներին տվյալ իրադարձությունների շարադրման գրական հմտությունների համար»:

Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը կարելի է ձեռք բերել Amazon օնլայն խանութից էլեկտրոնային (ASIN: B078SWLJLT) և թղթային (ISBN-13: 978-1983480676) տարբերակներով այստեղ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն