Կարապետ Չալյանը և Սլավիկ Գալստյանը հաղթեցին սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթանակներ տարան Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն երրորդ տեղի համար. հաղորդում է armsport-ը:
Գալստյանը պարտության մատնեց պերուացի Մարկոս Գարսիային (9-0), իսկ Չալյանը ՝ գերմանացի ըմբիշ Պասկալ Էսսելին:
Հավելենք, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում: